Մեր մասին

ՑՈՂԱՄԱՐԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ցողամարգը ունեցել է ծխական դպրոց, ապա տարրական, 1924 թ-ից մինչև 1939-40 թվականները:1940 թ-ից դարձել է միջնակարգ, ուր կրթություն են ստացել նաև հարևան մի քանի գյուղերի դպրոցականներ: Դպրոցը միշտ աչքի է ընկել ուսումնադաստիարակչական աշխատանքների բարձր դրվածքով: Աչքի է ընկել մանկավարժական լավագույն կադրերով: Երկրաշարժից հետո Հռոմի Պապի անմիջական աջակցությամբ կառուցվել է ընդարձակ դպրոցական շենք 460 աշակերտ տեղով: Մեծ և հարմարավետ, ուսուցումը կազմակերպվում է կաբինետային համակարգով ապահովելով ուսուցման բարձր արդյունավետություն: Վերջին տարիներին դպրոցն ունի «դպրոց-կենտրոնի» կարգավիճակ, ուր վերապատրաստվել են տարածաշրջանի շատ ուսուցիչներ: Դպրոցում կիրառվում են ուսուցման ժամանակակից մեթոդները: Ունի հարուստ նյութատեխնիկական բազա: